ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Քաղաքային տրանսպորտի գնի ոդիսականը

 Քաղաքային տրանսպորտի գնի ոդիսականը
22.06.2024 | 13:32

Երևանի 2,5 մասից բաղկացած կուսակցությունների իշխող կոալիցիան ամիսներ առաջ որոշեց մինչև 3 անգամ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը: Համաձայն որոշման՝ այն պետք է թանկանար սեպտեմբերի 1-ից, սակայն բերել էին նախագիծ, որով ուզում էին տրանսպորտի գինը բարձրացնել նոյեմբերի 1-ից: Երեկ պարզվեց, որ նոյեմբերի 1-ն ուզում են դարձնել 2025-ի հունվարի 1:

Ակնհայտ է, որ գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ: Վախեցել են: Միգուցե ցանկանում են Ալիևի պահանջով իրականացվելիք սահմանադրական հանրաքվեից առաջ չունենալ սոցիալական բունտ: Բացի այդ՝ քաղաքային ավագանիում ներկայացված ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ գնի բարձրացման դեմ դուրս է գալու փողոց: Դա էլ է զգուշավոր դարձրել ՔՊԿ-ին: Կարող են լինել նաև տեխնիկական ու կազմակերպչական պատճառներ, սակայն դրանք գլխավոր գործոններ չեն:

Իշխանությունը թանկացումների որևէ ողջամիտ հիմնավորում չի ներկայացրել: Իրենք էլ են ընդունում, որ կա հսկայական ստվեր, սակայն ստվերի դեմ պայքարի իրենց անկարողությունը կամ ցանկության բացակայությունը որոշել են փոխհատուցել՝ քաղաքացու գրպանը մտնելով:

Ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի գնի վերաբերյալ ներկայացրել է այլընտրանքային նախագիծ, որի համաձայն տրանսպորտի գինը չի թանկանալու, իսկ եթե քաղաքացին որոշի կանխավճարով գնել 1 շաբաթվա, 1 ամսվա, 6 ամսվա կամ 1 տարվա փաթեթ, ապա մեր նախագծով տրանսպորտի գինը կարող է 100 դրամից էլ պակաս լինել: Հաշվի առնելով Թբիլիսիի փորձը և տեղական առանձնահատկությունները՝ մենք հիմնավորել ենք, որ դա հնարավոր է:

Մեր նախագիծը տարբեր արհեստական պատճառաբանություններով չեն մտցնում Ավագանու նիստերի օրակարգ, սակայն միևնույն է ի վերջո ստիպված են լինելու այն քննարկել: Այդ ժամանակ մենք կոչ կանենք քաղաքացիներին գալ և աջակցել մեր նախագծի ընդունմանը:

Թե ինչ ճակատագրի կարժանանա տրանսպորային այս ոդիսականը, շատ շուտով պարզ կդառնա: Մեկ բան հստակ է՝ «Մայր Հայաստանը» քաղաքացիների օգնությամբ պայքարելու է թանկացման դեմ՝ լինի այն փողոցային, կամ այլ տարբերակներով:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5080

Մեկնաբանություններ